Մաթեմատիկան գիտություն է, որն ուսումնասիրում է քանակական հարաբերություններ, տարածություններ, կառուցվածքներ և փոփոխություն։ Կան բազմազան միմյանցից տարբերվող տեսանկյուններ մաթեմատիկա գիտության և առարկայի սահմանման վերաբերյալ։«Մաթեմատիկա» բառը (հունարեն՝ μαθηματικά) առաջացել է հին հունարեն μάθημα (մա՛թեմա) բառից, որը նշանակում է ուսանում, գիտություն և նաև օգտագործվում է ավելի նեղ և մասնագիտացված իմաստով՝ «մաթեմատիկայի ուսանում»՝ նույնիկ Դասական դարաշրջանում։ Այդ բառից կազմված ածականը՝ μαθηματικός (մաթեմատիկոս), ուսուցմանը վերաբերող կամ ուսումնատենչ, նույնպես ուներ հավելյալ իմաստը՝ մաթեմատիկական։ Մասնավորապես, μαθηματικὴ τέχνη (մաթեմատիկե տեխնե),լարիներեն՝ ars mathematica, նշանակում էր մաթեմատիկական արվեստ........
Комментариев нет:
Отправить комментарий